ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդները

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդները
19.12.2012 | 16:09

2013 թ. նախագահական ընտրություններում Հայաստանում կլինեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, նրանք Հայաստան կգան ընտրություններից 14-16 օր առաջ: Կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնողները Հայաստան կգան քվեարկությունից մի քանի օր առաջ: Տեղական դիտորդների հավատարմագրումը սկսվել է դեկտեմբերի 8-ին, ԿԸՀ դեռ որևէ կազմակերպություն չի դիմել:

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ