Պուտինը նշել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հիմնական արդյունքը
17.12.2020 | 22:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հիմնական արդյունքը՝ «Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն զոհվում, մնացած հարցերը երկրորդական են»:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...