ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհի բլուրը

 Զոհի բլուրը
23.10.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հոկտեմբերի 23

Պետք է մինչև վերջ վստահես Ինձ:

Պետք է պատրաստ լինես քո վստահությունը պահելու մինչև վերջին ժամը:

Պետք է ապավինես նույնիսկ այն դեպքում, երբ դու ոչինչ չես կարող տեսնել:

Պատրաստ պետք է լինես, Իմ ծառա Աբրահամի նման, մագլցելու այն նույն զոհի բլուրը, գնալով հասնելու մինչև վերջին վայրկյանը` նախքան ստանալն Իմ Ազատագրումը:

Այս վերջնական փորձառությունը պետք է ապրեն բոլոր նրանք, ովքեր հավատքով են ընթանում: Պետք է միայն Ինձ վստահել:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ