ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
04.12.2023 | 00:01

Լո՛ւյս ճշմարիտ Քրիստոս,

որ լուսավորում ես ամեն մարդու,

լուսավորի՛ր մեղքերով խավարյալիս,

բա՛ց արա սրտիս աչքերը

և հաստատի՛ր Քո պատվիրանների երկյուղի ու սիրո մեջ:

Ս. Եփրեմ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 2899

Մեկնաբանություններ