ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քչերը գիտեն

Քչերը գիտեն
23.01.2024 | 12:01

Արարատ սուրբ լեռան լանջին 2 100 մ բարձրության վրա (լեռան կեսից փոքր-ինչ ցածր) 5-րդ դարի հայկական բազիլիկ եկեղեցու ավերակներն են:

Եկեղեցու մերձակայքում, բլրի գագաթին կանգնած են բերդի ավերակներ, իսկ բլուրների վրա ՝ տների ավերակներ:

Եկեղեցին կառուցված է նարնջագույն տուֆի մեծ քարերից:

Պահպանված են եկեղեցու արևելյան մնացորդները:

ՈՒշագրավ է, որ պատերի որոշ հատվածներ գտնվում են եկեղեցուց

5-8 մ հեռավորության վրա, կարծես դուրս են շպրտվել ուժեղ երկրաշարժի պատճառով:

Այնուամենայնիվ, դեպի եկեղեցի տանող ճանապարհները փակ են, և եկեղեցին ինքնին չի երևում որևէ զբոսաշրջային քարտեզի վրա, քանի որ այն գտնվում է թուրքական փակ (ՆԱՏՕ) ռազմական բազայի տարածքում:

Այս եկեղեցու (ավելի ճիշտ, դրանից մնացած) առաջին լուսանկարն արվել է 2004 թվականին:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5499

Մեկնաբանություններ