ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տառապանքը փրկում է

Տառապանքը փրկում է
31.01.2024 | 00:15

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունվարի 31

Բոլոր տեսակի զոհողությունները և բոլոր տառապանքները փրկարար իմաստ ունեն` սովորեցնելու և ամրացնելու համար մարդուն, որպեսզի նա էլ իր հերթին օգնի, բարձրացնի ու գործունեության մղի ուրիշներին:

Աստվածային միտքը և նրա հրաշալի գործելակերպը անհամեմատ վեր են քո սահմանափակ մտքից ու ըմբռնումներից:

Ոչ մի մանրամասն մոռացված չէ Իմ ծրագրի մեջ` որ արդեն իսկ կատարյալ է:

Առանց հայրենիքի սիրո, առանց քաջության արարքների

նրանք գնում են ցասում ցուցաբերելով:

Մաքուր առաքինությունները քշվել են հեռու` հրդեհից:

Ձեռքը գործածվում է հրանոթ պահելու, բայց ինչ պիտի լինի «Պատկերն Աստծո», որ նոր գեղեցկությամբ պետք է մաքրվի քո ձեռքով:

Դիտվել է՝ 1073

Մեկնաբանություններ