ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ճանաչեք Ինձ

Ճանաչեք Ինձ
24.03.2024 | 00:16

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մարտի 24

Ես Այստեղ եմ:

Մի՛ ջանացեք գալիքն իմանալ:

Գթասրտությունից ելնելով է, որ այն ծածկել եմ ձեզնից:

Հավատքն այնքան անգին հարստություն է, որ չի կարելի նրան փոխել կամ նրան զոհելու գնով գիտություն ձեռք բերել: Այնուհանդերձ, հավատքը հիմնված է Ինձ ճանաչելու գիտության վրա:

ՈՒրեմն իմացեք, որ այժմ բնավ էլ ապագան իմանալու ժամանակը չէ, ո՛չ էլ անտեսանելի աշխարհից հայտնություններ ստանալու:

Այժմ լավ է, որ դուք ստանաք` Ինձ ճանաչելու գիտությունը, ինչը կսովորեցնի ձեզ ամեն բան, միաժամանակ դառնալով հիմքը ձեր հավատքի:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ