ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քիչ հայտնի անուններ

Քիչ հայտնի անուններ
12.10.2024 | 11:53

Հայ ազգը ծննդյան պատճառ է գոհարների, որոնցով հիանում է աշխարհը, բայց ինքը շատ անգամ չգիտի, և տեղին են այս տողերը.

«Ձեզ ով էր ստիպում մեզ աստղերի պես ցիրուցան անեք,

Որ միշտ մեզ տեսնեք, ուր էլ որ գնաք... »:

ՎԻԿՏՈՐՅԱ ԱՂԱՆՈՒՐ` իտալահայ բանաստեղծուհի (1855-1910 թթ.), որի անունը իտալացի դասականների մեջ է: Հայրը՝ Էդուարդը, հայ էր Աղանուրյանների հայտնի տոհմից, մայրը՝ իտալուհի: Մեծացել է Պադուայի «Հայերի տանը», ուր հյուրընկալվում էին Եվրոպայի հայտնիները՝ գրողներ, արտիստներ, գիտնականներ:

Մանկուց գրել է բանաստեղծություններ, բայց իր սիրելի բանաստեղծ Դ. Ջինոլիի և հոր մահից հետո, 10 տարի հրաժարվում է տպագրվել, չնայած շատ առաջարկներին:

Ի վերջո, 1-ին անգամ դրանք լույս են տեսնում միայն 1900 թ. և ցնցող հաջողություն ու մեծ փառք են բերում նրան ինչպես Իտալիայում, այնպես էլ Եվրոպայում:

Դա է վկայում իտալացի փիլիսոփա և քննադատ Բենեդետո Կրոչեի հիացական արձագանքը.

«Դրանք ամենագեղեցիկ բանաստեղծություններն են, որ երբևէ գրվել են իտալացի կնոջ կողմից…»:

Համարվում է իտալական արդի պոեզիայի ամենագեղեցիկ հեղինակներից մեկը՝ իր հազվագյուտ խորությամբ:

Ամուսնացել է իտալացի ազնվական, Իտալիայի խորհրդարանի անդամ Գվիդո Պոմպիլիի հետ, բայց երջանկությունը երկար չի տևել: Մահացել է անհաջող վիրահատությանպատճառով:

Ամուսինը չհաշտվելով նրա կորստի հետ, ինքնասպան է լինում, նրանց հուղարկավորում են միաժամանակ:

Սարմե ՍԻՎԱՐ

Դիտվել է՝ 5637

Մեկնաբանություններ