«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Կյանքը հետաքրքիր է նրանով, որ չափազանց հետաքրքիր է

Կյանքը հետաքրքիր է նրանով, որ չափազանց հետաքրքիր է
18.01.2025 | 05:28

Օրինակ, ինչ-որ մեկի տավարությունը կարող է դառնալ մեկ այլ ինչ-որ մեկի երջանկություն: Հարցը խեղճ Կանադայի մասին է, որի վրա աչք ունի Դոնալդ Թրամփը:

Իհարկե, ամբողջությամբ Կանադան Թրամփը կուլ չի տա՝ ստամոքսում չի տեղավորվի: Բայց եթե պատահաբար իմանա կամ լսի, թե ինչ են արել կանադացիք 1814 թվականին, Կանադան կխժռի՝ նախապես ճաշակելով մեր փաշինյան նիկոլի ընկեր Ջաստին Թրյուդոյի կնգան:

Մեր մեջ ասած, կանադացիք 1814-ին գրավել են Վաշինգտոնը, ավերել, անգամ այրել են Սպիտակ տունը: Որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես են վարվել նախագահի կնգա հետ, սակայն հստակ տեղեկություն կա պատմական, որ դա առաջին և այս պահի դրությամբ վերջին արտասահմանյան ներխուժումն է Միացյալ Նահանգների վրա:

Հուսանք, Թրամփը, որը կյանքում գիրք չի կարդացել (ինքն է խոստովանում այդ մասին իր The Art of the Deal գրքում), չի էլ կարդա, թե չէ…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ