ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քաղաքական հայության միակ ու գերագույն նպատակը պետք է լինի ազատագրվելը թուրքական ներկայիս լծից

Քաղաքական հայության միակ ու գերագույն նպատակը պետք է լինի ազատագրվելը թուրքական ներկայիս լծից
25.05.2025 | 11:23

Օսմանյան կայսրության գոյության, ըստ էության, ամբողջ ընթացքում ևս հայ տղամարդիկ «ազատված» էին բանակից։

Նպատակը հպատակ համարվող ժողովրդին զենքից և բանակային մշակույթից հեռու պահելը, թուլացնելը և հարմար պահին ոչնչացնելն էր, ինչը և տեղի ունեցավ Հայաստանի արևմտյան հողերում՝ 19-20-րդ դարերում։

«Բանակից ազատվելու» նոր նախաձեռնությունը նույն նպատակն է հետապնդում, այն է՝ հեշտացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առանց բանակի մնացած և անպաշտպան հոտի վերածված հայության ոչնչացումը հայկական մնացած հայաբնակ հողերում։

Հազարերորդ անգամ կկրկնեմ, որ 2018-ին Հայաստանում քաղաքական իշխանությունն անցել է թուրքական ռեժիմին, և դա ո՛չ չափազանցություն է, ո՛չ այլաբանություն, ո՛չ էլ քաղաքական սուր բնորոշում։ Դա դառը իրողություն է։

ՈՒստի՝ քաղաքական հայության միակ ու գերագույն նպատակը պետք է լինի ազատագրվելը թուրքական ներկայիս լծից։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 9444

Մեկնաբանություններ