ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բացահայտ «դաբռո» են տալիս

Բացահայտ «դաբռո» են տալիս
30.06.2025 | 13:37

Եվրոպական տերերը ոչ միայն աչք են փակում սրա հոգեկան մտասևեռումների ու սեռական բնույթի խեղված կրքերի վրա, այլ նաև բացահայտ «դաբռո» են տալիս դրանց, որպես քաղաքական լծակ՝ հայ հասարակության ազգային դիմագիծը կազմաքանդելու ու ավանդական արժեքների հիմնահատակ ոչնչացման ճանապարհին:

Ինչ խոսք, սա վկայում է այն մասին, որ առաջիկայում ռեպրեսիայի հերթական ալիքը կսկսվի:

Նիկոլն անխռով, առանց հետագա հետևանքների մասին մտածելու, ստեղծված իրավիճակին համարժեք, իր իշխանության կյանքը երկարացնելու հարցն է լուծում՝ չհասկանալով, որ այդ դոզաների լիմիտը մի օր սպառվելու է, ու իր «պարտքերը» տալու հերթն է գալու:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4425

Մեկնաբանություններ