Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դուք անպարտելի եք

Դուք անպարտելի եք
04.07.2025 | 21:59
ՀուլիսԻ 5
Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ:
Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ Կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք:
Նավարկողներին երբեմն այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը:
Սակայն նավապետն իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների` նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան:
ՈՒրեմն վստահեք Ինձ` ձեր փրկության Նավապետին:
Դիտվել է՝ 3821

Մեկնաբանություններ