ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ռուսական առաջին գնացքը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան

Ռուսական առաջին գնացքը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան
10.11.2025 | 12:14

Առաջին գնացքը Ռուսաստանից Թուրքմենստանի երկաթուղային ճյուղի միջոցով հատելով Ինչե-Բուռուն սահմանային անցակետը հասել է Թեհրանի երկաթուղային կայարան (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=1526401341823522)։

Այդ գնացքը հաղթահարել է 6500 կմ ճանապարհ 10 օրվա ընթացքում, որպեսզի հասնի Թեհրանի նավահանգիստ։

Ռուսական պաշտոնյաների խոսքերով, այս գնացքով ապրանքների տեղափոխումը կրճատում է ապրանքատերերի ծախսերը կրկնակի։

Սա չափազանց կարևոր երթուղի կարող է լինել նաև Հայաստանի համար, և լոգիստիկ դիվերսիֆիկացիան պահանջում է անհապաղ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը, որը Հայաստանին առանց Ադրբեջանի տարածքը հատելու հնարավորություն կընձեռի միանալ իրանական երկաթուղային ցանցին, դուրս գալով դեպի Կենտրոնական Ասիա և Պարսից ծոց։

Բայց 100%-ով վստահ եմ, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները դա չեն անելու, հետևաբար Հայաստանի հաջորդ իշխանության խնդիրն առաջին հերթին Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը պետք է լինի, առանց որի Հայաստանը կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի «լոգիստիկ գերին»:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4492

Մեկնաբանություններ