ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տոնդ շնորհավոր, իմ տառապած Երկիր Հայրենի

Տոնդ շնորհավոր, իմ տառապած Երկիր Հայրենի
28.05.2026 | 19:00

Ի՞նչ է սա` եթե ոչ ամո՜թ ու խայտառակությու՜ն, պարտվածները զորահանդես են դիմավորում...

Քաղաքական տեխնոլոգիաների պատմության մեջ նոր բան չկա։ Երբ ղեկավարությունը ժողովրդին ցույց տալու ոչինչ չունի, բացի պարտություններից, դիմում է նմանատիպ քայլերի։

Այս շքերթը ներքին լսարանի համար ունի մեկ նպատակ` հասարակությունից թաքցնել ազգային աղետի մասշտաբները։

Նոր համազգեստների և աղմկոտ երթերի փայլի հետևում իշխանությունները փորձում են թաքցնել հազարավոր կորցրած կյանքերը, հանձնված հողերը և պատասխանատվությունից խուսափելու իրենց սեփական վախը։

Սա ուժի ցուցադրություն չէ. սա փորձ է ստիպել մեզ մոռանալ ողբերգության մասին՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ իրենց իշխանությունը պահելու համար։

Սա նաև փորձ է հանրությունից թաքցնելու իշխանությունների վախը իրենց թշնամիների՜ց և սեփակա՜ն ժողովրդից։ Նրանք փորձում են մեզ «արդիականացման» պատկեր վաճառել, որպեսզի հասարակությունը չտա ամենակարևոր հարցերը...

Բայց ոչ մի շոու չի կարող ջնջել այս դառը իրականությունը, մեր հոգու ցավն ու ազգային խայտառակությունը։

Խոնարհում ու պատիվ բոլոր նվիրյալներին, և կոչ Հայրենիքը գերագույն արժեք դավանողներին. արժանի լինենք մեր նվիրյալ նախնիներին, բռունցքված պահենք մեր պետականությունն ու ազգային արժանապատվությունը, որ Հայն իր Հայրենիքում ապրի խաղաղ ու պաշտպանված։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6090

Մեկնաբանություններ