ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ադրբեջանցիները խոսում են նոր իրողություններից

Ադրբեջանցիները խոսում են նոր իրողություններից
18.06.2026 | 17:19

«ՀՀ-ն պետք է պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար»,- Օրդուբադում «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի ժամանակ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին:

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունները վկայում են «արևմտյան ադրբեջանցիների» «հայրենի հողեր» վերադարձի անխուսափելիության մասին: Ազիզ Ալեքբերլին հավելել է, որ Հայաստանը պետք է ընդունի այս իրողությունը և պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 5067

Մեկնաբանություններ