ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Մեծ Հայը ոչ մի տող չէր հորինել

Մեծ Հայը ոչ մի տող չէր հորինել
23.06.2026 | 12:23

Թումանյանի հոդվածներն ամբողջովին ներկայացրել են հայերի տեսակն ու հայկական հարցը։

Ավելացնելու բան չկա. ստրկամիտ ենք եղել, կանք ու կլինենք։

Մի քանի տարի անկախ պետությունը մեզ շատ էր, հավեսով գահավիժում ենք նորից թուրքական աշխարհի գիրկը։

Մեծ Հայը ոչ մի տող չէր հորինել, ամեն բան ճիշտ ներկայացրել էր։

Թումանյանից էն կողմ ինչ էլ գրենք, նմանակումն է ստացվելու։ Ընդամենը...

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5789

Մեկնաբանություններ