ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրահանգով

Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրահանգով
06.07.2026 | 16:52

Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։

1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով։

- Դա չունենք, ընտրությունների իրական արդյունքը չի համապատասխանում պաշտոնականին։ ՍԴ-ն արդարությունը չվերականգնեց, ժողովուրդը չապստամբեց։

2. Վերահսկողություն իշխանության նկատմամբ. պետական մարմիններն ու պաշտոնյաները հաշվետու են հասարակությանը։ Եթե իշխանությունը խախտում է օրենքները կամ ժողովրդի կամքը, այն կարող է փոխվել օրինական ճանապարհով։

- Պետական մարմինները ժողովրդին հաշվետու չեն, հաշվետու են միայն մեկ անձի, ում պարտական են իրենց նշանակմամբ։

3. Իրավունքների և ազատությունների երաշխիք. ինքնիշխանությունն անհնար է առանց խոսքի, մամուլի, հավաքների ազատության և օրենքի առջև բոլորի հավասարության։

- Սահմանադրական բոլոր իրավունքները խախտված են, և դա արվում է մեկ անձի հրապարակային հրահանգների միջոցով։

Հետևանքներ

1.Հայաստանի ժողովրդի սուվերենության աստիճանը գահավիժել է, և երկրի ներսում միակ սուվերենը մեկ անձ է։

2. Երկրի արտաքին քաղաքականությունը կառուցվում է այդ մեկ անձի պատկերացումների և անձնական շահերի հիման վրա։

3. Այդ մեկ անձը կարող է զիջել երկրի շահերը, սուվերենությունը, տարածքները՝ երկրի ներսում չունենալով որևէ սահմանափակող լծակ։

Ընտրությունների արդյունքում սա է այսօրվա Հայաստանի ինքնիշխանության` սուվերենության իրական վիճակը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 8363

Մեկնաբանություններ