ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Պետք չէ «տրվել պատրանքներին» Մոսկվա-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում»

«Պետք չէ «տրվել պատրանքներին» Մոսկվա-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցում»
16.07.2026 | 12:49

Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, և պետք չէ ձևացնել, թե ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև քաղաքական հակասություններ չկան։ «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ, միգրացիայի և քաղաքացիության հարցերով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Զատուլինը։

«Այն, ինչ ասել է Դմիտրի Պեսկովը, պարզապես փաստի արձանագրում է, որ Ադրբեջանը ՈՒկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր այս հարցում ՌԴ-ի դաշնակիցը չէ և հրապարակայնորեն համարում է, որ պահպանում ու ցուցադրաբար ամրապնդում է իր հարաբերությունները Զելենսկու վարչակարգի հետ։

Եթե պարոն Ալիևը կարծում է, որ դա ՌԴ-ի հետ հարաբերություններում խնդիրներ չի ստեղծում, ապա ես կարծում եմ՝ նա սխալվում է։

Խոսքը Ադրբեջանի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի մասին է՝ որպես գործընկերոջ։ Անկասկած, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերը չէ։ Դա չի նշանակում, որ մենք չպետք է հարաբերություններ ունենանք ամենատարբեր ոլորտներում, և ես դա ողջունում եմ։ Սակայն այս հարցում պատրանքներ չպետք է ստեղծել։ Պետք չէ նաև ձևացնել, թե մեր միջև չկան հակասություններ՝ աշխարհաքաղաքական, քաղաքական կամ այլ բնույթի։

Հետևաբար, այն ոգևորությունը, թե Ադրբեջանը մեր հարաբերությունները համարում է կարգավորված, այս դեպքում անտեղի եմ համարում։ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, մեր հարևանը, սակայն ձգտում է դաշինքի ոչ մեզ հետ»,- ասել է Զատուլինը։

Alpha News-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5739

Մեկնաբանություններ