Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սպենդիարյան-155․ իրավաբանությունից դեպի օպերայի հանճար

Սպենդիարյան-155․ իրավաբանությունից դեպի օպերայի հանճար
03.11.2026 | 11:33

Փոքրիկ Ալեքսանդրն իր առաջին ստեղծագործությունը հորինել է ընդամենը 7 տարեկանում՝ հորն անակնկալ մատուցելու համար։ Նա ինքնուրույն է սովորել դաշնամուր և ջութակ նվագել, իսկ նրա տաղանդով հիացած մեծանուն հայ մեկենաս Ալեքսանդր Մանթաշյանը պատանուն թանկարժեք ջութակ է նվիրել։
Թեև Սպենդիարյանն ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, երաժշտության հանդեպ սերը հաղթել է։ Երբ նա իր գործերը ներկայացրեց Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին, վերջինս ասաց, որ նա այլևս սովորելու բան չունի, պետք է միայն ստեղծագործել։
1916 թվականին Թիֆլիսում կայացավ նրա բախտորոշ հանդիպումը Հովհաննես Թումանյանի հետ։
Ուկրաինայում ու Ղրիմում ծնված և մեծացած Սպենդիարյանը, թեև խորապես զգում էր իր հայկական արմատները, գրեթե չէր տիրապետում հայերենին, իսկ Թումանյանը մարմնավորում էր հայկական հոգին ու կենցաղը։ Լեզվական պատնեշը, սակայն, չխանգարեց. նրանք առաջին իսկ վայրկյանից հասկացան իրար, որովհետև խոսում էին արվեստի տիեզերական լեզվով։
Սպենդիարյանը փնտրում էր սյուժե՝ մեծ կտավի հայկական օպերա ստեղծելու համար, և Թումանյանն անմիջապես առաջարկեց իր «Թմկաբերդի առումը» պոեմը։ Այդ օրն էլ ծնվեց ապագա գլուխգործոցի՝ «Ալմաստ» օպերայի գաղափարը։
Այսօր նրա անունն է կրում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, և հենց այսօր՝ կոմպոզիտորի ծննդյան 155-ամյակի օրը, այնտեղ հանդիսավորությամբ բացվում է Փոքր համերգասրահը։
Նրա «Երևանյան էտյուդները» և «Ալմաստ»-ը մինչև օրս հնչում են որպես հայկական հոգու անկրկնելի ձայն՝ ծնված Ղրիմում, կրթված Մոսկվայում, բայց սրտով միշտ Հայաստանում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 7738

Մեկնաբանություններ