Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

ՈՒժեղ և արդյուանվետ պետություն հնարավոր է կառուցել՝ անկախ աշխարհագրական և նյութական ակտիվների սահմանափակումներից

ՈՒժեղ և արդյուանվետ պետություն հնարավոր է կառուցել՝ անկախ աշխարհագրական և նյութական ակտիվների սահմանափակումներից
09.11.2026 | 16:00

Անհատապաշտությունը, որը ի վերջո հենց կռապաշտության է վերածվում, աղետալի է պետության համար։ Չի՛ կարելի մի կուռքը փոխարինել մեկ այլ կուռքով, որովհետև երկուսի դեպքում էլ վերջնարդյունքը նույնն է լինում։

Պետության հզորության համար ո՛չ թե անհատի պաշտամունքի վրա հիմնված համակարգ պետք է կառուցել, այլ մեծացնել պետության Համապարփակ Պետական ուժը, որն իր հերթին հիմնվում է Համապարփակ Ազգային ուժի (Comprehensive national power) վրա։ Համապարփակ Պետական ուժի հիմնական բաղադրիչներ են՝ ռազմավարական էլիտայի առկայությունը, պետության ինստիտուցիոնալ կայացվածությունը և կառավարման որակը, պետության նյութական ակտիվի ռացիոնալ և արդյունավետ օգտագործման կարողությունը, ներքին համերաշխությունը համընդհանուր իդեալների և նպատակների շուրջ, ռազմական և տեխնոլոգիական, կրթական կարողությունները, նարատիվային հզորության գեներացումը, արժեքային էքսպանսիայի կարողությունը, ուժ պրոյեկտելու կարողությունները և այլն։

Ուժեղ և արդյուանվետ պետություն հնարավոր է կառուցել՝ անկախ աշխարհագրական և նյութական ակտիվների սահմանափակումներից։ Արդյունավետ պետությունը իր աշխարհագրական և բնական պաշարների սահմանափակումները վերածում է առավելությունների՝ դրանք կոմպենսացնելով արդիական տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ։ Օրինակներ կարելի է բերել, բայց մենք ինչպես նման ենք, այնպես էլ տարբեր ենք մեր առանձնահատկություններով, ուստի մեզ համար ունիվերսալ լուծումներ չկան, այլ կան այնպիսի լուծումներ, որոնք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, աշխարհագրական սահմանափակումները, հարևանների առանձնահատկությունները և այլն։

Հետևաբար, անհատապաշտության ցանկացած ձև հակակրանք ու նողկանք է առաջացնում, քանզի լավ եմ պատկերացնում դրա վերջնահաշիվը։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ