ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Ազդեցության գործակալները» 90 օր սպասելու են իրենց մշուշոտ ֆինանսական ապագային

«Ազդեցության գործակալները» 90 օր սպասելու են իրենց մշուշոտ ֆինանսական ապագային
25.01.2025 | 16:34

Սկսվեց:

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին օգնության հոսքը՝ մինչև վերանայումը, ասվում է Պետդեպարտամենտի ներքին հեռագրում, որը ստացել է NBC News-ը:

Այսպիսով, ԱՄՆ բոլոր հյուպատոսական և դիվանագիտական ծառայություններին ուղարկված հրահանգը հաջորդում է նախագահ Դոնալդ Թրամփի երկուշաբթի տրված հրամանագրին, որը դադարեցնում է ԱՄՆ արտաքին օգնության նոր պարտավորություններն ու հատկացումները մինչև դրանց վերանայումը և համապատասխանեցումը «ծրագրային արդյունավետության և հետևողականության համար» ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ՝ հրամանից հետո 90 օրվա ընթացքում:

Հրահանգը սահմանում է, որ ԱՄՆ գերատեսչությունները, գործակալությունները և կազմակերպությունները «չպետք է տրամադրեն արտաքին օգնություն, որը ֆինանսավորվում է Դեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից կամ նրա միջոցով՝ առանց ԱՄՆ պետքարտուղարի թույլտվության կամ նրա նշանակած անձի թույլտվության:

Փաստացի՝ ԱՄՆ նախկին դեմոկրատական ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունն ու գերակայությունները սրանով դադարեցվեցին, մինչ դրանց վերանայումը: Այսօրվանից «ազդեցության գործակալները», «օտարերկրյա գործակալները» մոտ 90 օր սպասելու են իրենց մշուշոտ ֆինանսական և գործակատարական ապագային:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ