2018 և 2019 թվականներին, Փարիզ կատարած այցերի ընթացքում, առանց ինձ հետ խորհրդակցելու և իմ թույլտվությունը ստանալու, Նիկոլ Փաշինյանը Փարիզի նորաստեղծ «Խաղաղության ինստիտուտին» նվիրել է Հայոց ցեղասպանության թեմայով իմ հեղինակային երկու գրքերը...
Ընդդիմադիր առնվազն չորս ուժեր հետաքրքիր ծրագրային քննարկումներ են սկսել կարևոր հարցերի շուրջ։ Մասնավորապես` ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր պետությունը լինի անվտանգ, բարեկեցիկ, արդար, զարգացող և այլն...
Երբ հաջորդ անգամ Հայաստանի իշխանությունները մի պահ կկտրվեն երգ ու պարից, տեսախցիկների առջև տարբեր ուտեստներ համտեսելուց և ժողովրդի հետ բեմադրված «եղբայրանալուց», պարզապես հիշեցրեք նրանց, թե ինչպես է խաղաղությունը տեսնում իրենց «հալալ ընկերն ու ազիզ եղբայրը»՝ Իլհամ Ալիևը...
Նախընտրական Հայաստանի օրակարգում կա ամեն բան՝ քաղաքականության ծայրաստիճան պրիմիտիվացում, կենցաղայնացում, պոպուլիզմի բարձր մակարդակ, քաղաքականության օրենքների անտեսում, և քանի մոտենանք ընտրություններին՝ դրանք ավելի խորանալու են...
Չգիտեմ՝ ով կհիշի, 2003-ից 2008 թվականներին «Արմեն-Ակոբ» հեռուստաընկերությամբ եթեր էր հեռարձակվում «Գյուղամեջ» հաղորդաշարը, որի ռեժիսորը ես էի: Երբ դեռ նոր էինք սկսում, հեղինակը որպես տարբերակ առաջարկեց, որ ինքն էլ կադրում լինի...
Նախորդ օրը Ներսես-ախպարի կրպակին քով մսագործին հանդիպեցա:
Դե գիտեք, միսն էլի թանկացել է: Չնայած, այդ ե՞րբ էր էժանացել, որ մի հատ էլ՝ «էլի թանկացել է»...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...