Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 
  • Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը

    Կես միլիոն ձայների իրական գաղտնիքը

    22.02.2013| 00:33
    Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրության քվեարկության արդյունքում ընդդիմադիր գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ կես միլիոն ձայն հավաքեց` քվեների շուրջ 37 տոկոսը: Առաջին հայացքից, կես միլիոն ձայնը բավականին լուրջ արդյունք է Րաֆֆի Հովհաննիսյանի համար, քանզի մի քանի ամիս առաջ կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանում Հովհաննիսյանին հաջողվեց 5-6 տոկոս ձայն հավաքել: Միևնույն ժամանակ, փորձագիտական հանրությունը սկսել է քննարկել այն խնդիրը, որ Րաֆֆիի ստացած կես միլիոն ձայների հասցեատերը ոչ թե Րաֆֆին է եղել, այլ իշխանությունը, որին դեմ տրամադրված զանգվածը քվեարկել է հանուն Րաֆֆիի: ՈՒշագրավ է, որ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների շրջանում ևս կես միլիոն ձայն հավաքեց, և ԲՀԿ-ական տարբեր տրամաչափի գործիչներ առիթը բաց չէին թողնում շահարկելու, «մատ թափ տալու», թե իրենց կուսակցությունը կես միլիոն ձայն է հավաքել, ուստի և իշխանությունը պարտավոր է իրենց հետ հաշվի նստել:
  • «Ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է  մեր երկրի կարգավիճակին»

    «Ժողովուրդն ընտրեց հրամանատար, որը համապատասխանում է մեր երկրի կարգավիճակին»

    22.02.2013| 00:30
    ՀՀ նախագահի ընտրություններն ավարտվեցին, սակայն պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ արդյունքներին և հանրահավաքներ է հրավիրում: Հետընտրական հնարավոր զարգացումների մասին է զրույցը ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ:
  • «Մեծ վերապահումով` Հրանուշի մոտ բաժնի վարիչի տեղակալ»

    «Մեծ վերապահումով` Հրանուշի մոտ բաժնի վարիչի տեղակալ»

    22.02.2013| 00:25
    ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՍԴՀԿ անդամ) -Այսօր Ազատության հրապարակը կրկին մարդաշատ է: Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է «տեր» լինել նաև չստացած ձայներին և լիդեր դառնալ: -Րաֆֆի Հովհաննիսյանը չի կարող լիդեր լինել: Մոռացեք դա:
  • «Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»

    «Այս իրավիճակում ընդդիմադիր այլ գործիչներ ավելի արդյունավետ կգործեին»

    22.02.2013| 00:18
    Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ «Իրատես de facto» ակումբում նշեց, որ իշխանության խոստումները չիրականացան, և 2013-ի ՀՀ նախագահի ընտրությունները որակապես չդարձան մեր իրականության ամենալավ և ամենապայծառ ընտրությունները: Ըստ Սուրեն Սուրենյանցի` կիրառվեցին այն բոլոր ընտրակեղծիքները, որոնց մենք ծանոթ էինք նախորդ ընտրություններից: Նա ուշադրություն հրավիրեց ադմինիստրատիվ ռեսուրսի սարսափելի չարաշահումների վրա, որը ոչ մի քաղաքակիրթ երկրում տեղ չունի: Քաղաքագետն ասաց, որ ինքը չի ընտրել ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ընտրել է բավականին համեստ քվեներ ստացած Հրանտ Բագրատյանին, ուստի իր գնահատականները չեն բխում քաղաքական համակրություններից:
  • «Մենք բոլորս մի  նավակի մեջ ենք»

    «Մենք բոլորս մի նավակի մեջ ենք»

    22.02.2013| 00:08
    Իհարկե, Ռուսաստանը Եվրոպայի խոշորագույն «մահմեդական երկիրն» է, որտեղ իսլամադավան հանրության թիվը հասնում է 20 միլիոնի, ընդ որում, խոսքը բնիկների մասին է, ոչ թե եկվորների։ Մահմեդականներն ամենուր են, բայց հիմնականում` Կովկասում, որը իսլամականացվեց 7-րդ դարում` արաբական առաջին արշավանքների ժամանակ, և Պովոլժիեում, որտեղ ապրում են թաթարներ ու բաշկիրներ` թյուրքական երկու ժողովուրդ` սեփական հանրապետություններով։
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.02.2013| 00:07
    Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ, Այդ արյունն իջեցնում եմ համայնի վրա. Այդ արյունն աշխատեցնում եմ, որպես վերին գրոհ` Աշխարհի տարերքի մեջ հայտնվածների կյանքում:
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.02.2013| 00:00
    Քո ձեռքը մեկնի՛ր տնանկին, որպեսզի կատարյալ լինի քեզ տրվող օրհնությունը։ Ողորմության շնորհը թող բաշխվի բոլոր ողջերին, բայց և մեռածի համար մի՛ խնայիր շնորհներդ։ Մի՛ խուսափիր լացողներից և սգա՛ սգացողների հետ։
  • Խոզագրիպը կարող է և խոզություն չանել

    Խոզագրիպը կարող է և խոզություն չանել

    21.02.2013| 20:30
    Խոզագրիպը մահացու չէ, եթե ժամանակին դիմեն բուժօգնության, փաստում է առողջապահության միջազգային կազմակերպությունը, նշելով. «Ելնելով մի շարք հետազոտությունների արդյունքներից, դեռևս 2010 թվականից, այսպես կոչված, խոզագրիպը` գրիպի Ա տեսակի H1N1պնդ ենթատեսակը, դասվում է մարդկային սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին»:
  • Նախարարի խոսքը՜...

    Նախարարի խոսքը՜...

    21.02.2013| 20:27
    Գարնանացանին կառավարությունը որոշել է գյուղացուն մենակ չթողնել։ Գործադիրը հերթական «հինգշաբթիում» հաստատեց գարնանացանի (ցորեն, գարի, կորնգան և այլն) սերմերի հատկացումը. գյուղնախարարության ձեռք բերած սերմացուն գյուղական տնտեսություններին կտրամադրվի շուկայականից ցածրով, իսկ գումարի 40 %-ը կսուբսիդավորի կառավարությունը։
  • Ռուսաստանին մոտ աղբյուրներն են «կարկաչում»

    Ռուսաստանին մոտ աղբյուրներն են «կարկաչում»

    21.02.2013| 18:19
    Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը կասկածում է, որ գազի գինը կբարձրանա։ Ի՞նչ է մտածում էներգետիկայի նախարարը պաշտոնապես, անհայտ է։ Իսկ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` ամռանը հնարավոր է էլեկտրաէներգիայի գնի բարձրացում։