-
10.01.2013|
15:32
Նպաստառուները «փողերի ձեռքը կրակն են ընկել` չգիտեն ինչ անել, և դրա համար հայրենի կառավարությունն այսօր որոշեց թեթևացնել նրանց բեռը. 2013-ին նպաստների չափը թողնելով անփոփոխ։
-
10.01.2013|
14:15
Թեև կառավարությունը հաստատեց 2013-ի իր գործունեության ծրագիրը, այնուհանդերձ, այն դեռևս կլրամշակվի։ Առաջիկա երկու օրերին նախարարներին լուրջ աշխատանք է սպասում։
-
10.01.2013|
14:14
Կառավարության 2013-ի առաջին նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն աչքալուսանք տվեց ոչ միայն նախարարներին, այլև ներդրողներին։ ««Հերիթեյջ ֆաունդեյշըն» ամսագիրն ամփոփել է 2011-ի տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանը զբաղեցրել է 38-րդ տեղը։ Սա շատ կարևոր է ներդրողների համար»,- մինչ նիստը սկսելը ասաց վարչապետը։
-
10.01.2013|
13:24
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից երեկ տեղեկացրին, որ հունվարի լույս 9-ի գիշերվանից սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Ի դեպ, նշվում էր, որ ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացվում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
-
10.01.2013|
13:13
Ֆրանսիական դատարաններից մեկում Դեպարդիեի դեմ դատական նիստ է ընթանում՝ հարբած վիճակում մեքենա վարելու մեղադրանքով: Դատավորը հարցնում է.
-Մըսյո Դեպարդիե, Դուք ընդունո՞ւմ եք...
-
10.01.2013|
13:05
Հունվարի 10-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է: Իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:
-
10.01.2013|
12:46
ՀՀ կառավարությունը սահմանել է օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկման իրականացման և այդ նպատակով վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգերը։
-
10.01.2013|
12:31
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ներկայացնում է 2013-ի իր առաջին համերգը` արդեն 3-րդ անգամ հանդես գալով միևնույն բեմահարթակում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ:
-
10.01.2013|
12:28
«Armenian Extreme Club»-ը բոլոր քարանձավախույզներին, քարանձավասերներին և հետաքրքիր ֆիլմերի սիրահարներին այսօր, ժամը 18:30-ին հրավիրում է ֆիլմ-դիտման (Տերյան 59): Ներկայացվելու է BBC-ի նկարահանած «Caves» ֆիլմը, որից հետո կլինեն քննարկումներ ֆիլմի և քարանձավների որոնման թեմայով:
-
10.01.2013|
12:17
Հունվարի 10-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են Հարթավան- Արագյուղ, Մեղրաձոր-Հանքավան ավտոճանապարհներն ու Սելիմի լեռնանցքը: