-
21.12.2012|
00:57
Նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ «Gallup» կազմակերպությունը կրկին հարցումներ է անցկացրել: Արդյունքները, թերևս, բավականին կանխատեսելի էին: Հարցման արդյունքներով, հանրության 49 տոկոսը հօգուտ Սերժ Սարգսյանի է քվեարկելու, 21 տոկոսը «այլընտրանքային» է ու իր քվեն կտա ԲՀԿ ղեկավարին:
-
21.12.2012|
00:51
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ:
-
21.12.2012|
00:48
«Իրատես de facto»-ի էջերում բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ հայաստանյան քաղաքական գործընթացներում զգալի դերակատարություն է տրված արտաքին գործոններին: Քաղաքական ուժերն ու հասարակությունը զգայուն վարքագիծ են ցուցաբերում աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների հարցում: Այս երևույթը պատահական բնույթ չի կրում, այն ավելի շատ օբյեկտիվ պատճառներ ունի: Խնդիրն այն է, որ հայ ժողովրդի քաղաքական պատմությունն ու վարքագիծը զգալիորեն միահյուսված են եղել պատմական տարբեր ժամանակահատվածներում գոյություն ունեցած աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումների և դրանցից բխող գործողություններին:
-
21.12.2012|
00:45
Աշխարհն այսօր շարունակում է կենտրոնում պահել Սիրիայի և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս տեսանկյունից պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռեկտորի օգնական ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ կարևորում է Մերձավոր Արևելքում Հայաստանի դերակատարումը, քանի որ շատ քիչ երկրներ կան, որ ունեն մեծ ազդեցություն այդ տարածաշրջանում։
-
21.12.2012|
00:41
Եվս մեկ գազամուղի` «Հարավային հոսքի» անցկացման որոշումը թեև վաղուց է կայացվել (դրա մասին առաջին անգամ խոսեցին դեռ հինգ տարի առաջ, և այն ավելի շատ տարակույսներ ու հանդիմանություն առաջ բերեց ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս), այդուամենայնիվ, դուրս չի գրվել ո՛չ «Գազպրոմի» ծրագրերից, ո՛չ էլ Պուտինի անձնական խոստումների շարքից:
-
21.12.2012|
00:35
Աշխարհի վերջին օրը պետք է հիշենք ի պատկերի ու նմանության Վլադիմիր Վլադիմիրովիչի: Նա ասուլիսի էր։ ՈՒ սովետական տեմպերով ռուսական ողջ մաս-մեդիան «ուժեղ» հաշվում էր` քանի րոպե, քանի ժամ կարող է խոսել «սև գոտիավոր» հետախույզ-«բորեցը» այս անգամ` աշխարհի վերջից առաջ:
-
21.12.2012|
00:32
Խաղաղության հրեշտակին հանձնիր մեր հոգիները, Տեր Աստված մեր, որպեսզի գա և մեզ խաղաղ պահի գիշեր ու ցերեկ, արթուն լինենք, թե քնած։
-
21.12.2012|
00:31
Բովանդակ իմաստությունը Տիրոջից է, և այն հավիտյան կմնա նրա հետ։ Ո՞վ կարող է հաշվել երբևէ ծովի ավազը, անձրևների շիթերը և հավիտենության օրերը։
-
21.12.2012|
00:30
Մեծ Բրիտանիայում և նրա սահմաններից դուրս գործող իսլամական կազմակերպություններն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններում բրիտանական քաղաքականության կարևոր գործոն են, և, հնարավոր է, դա ավելի քան դրական նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ու քաղաքական շրջանակները երկրում մի շարք իսլամական կազմակերպությունների ստեղծման նախաձեռնողներ չեն եղել։
-
21.12.2012|
00:28
Իմ որդիներ, օրվա յուրաքանչյուր վայրկյանը նկատեք իբրև արդյունք Իմ ծրագրի ու Իմ տնօրինության։ Հիշեք, որ ձեր Վարդապետը տերն է օրվա փոքր պատահարների։ Անգամ ամենաաննշան իրադրության մեջ տեղի տվեք ձեր թևին դիպչող Իմ մեղմ հպումին։ Կանգ առեք կամ քայլեք` համաձայն այդ հպումի, առաջնորդվեք սիրո այդ զգացումով։