-
19.12.2012|
14:22
Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը (19-22 տարեկաններ): Մասնակից երեսեւմեկ երկրի 139 բռնցքամարտիկների մեջ եղել է հայաստանյան յոթ պատվիրակ:
-
19.12.2012|
13:06
«Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն հայ գրատպության 500-ամյակի առթիվ նախաձեռնել էր «Գիրք` Արցախին» գրքահավաք ծրագիրը: Ծրագրի շրջանակում Հյուսիսային պողոտայում անցկացվեց գրքահավաք:
-
19.12.2012|
13:03
Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենան «Չուխաջյանֆեստ» հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և շքահամերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի ժամանակակից կոմպոզիտորներ Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Արմեն Սմբատյանի, Գարեգին Գրիգորյանի և Ջիվան Տեր-Թադևոսյանի ստեղծագործություններից:
-
19.12.2012|
12:49
-Մայրիկ, մայրիկ, տոնածառը վառվո՜ւմ է:
-Ոչ թե վառվում է, տղաս, այլ շողշողո՜ւմ է:
-
19.12.2012|
12:36
Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համացանցային կայք-էջի «Իրադարձությունների օրացույց» բաժնում (Calendar of Events) այժմ առկա է 2001-2050 թթ. Արեգակի և Լուսնի խավարումների լիակատար ցանկը:
-
19.12.2012|
11:36
Դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է:
Ձյան տեղումները շարունակվում են, սակայն բուքը թուլացել է, առկա է թույլ տեսանելիություն:
-
19.12.2012|
11:35
Բրիտանացի մասնագետների խումբն այսօր կժամանի Բաղդադ, որպեսզի հետևի Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի առողջական վիճակին։ 79-ամյա Թալաբանին հիվանդանոց է տեղափոխվել երեկ՝ առողջության կտրուկ վատթարացումից հետո։ Հաղորդվում է, որ Իրաքի առաջնորդը կաթված է տարել։
-
19.12.2012|
11:31
Կորեայի Հանրապետությունում այսօր տեղի կունենան 18-րդ նախագահի ընտրությունները։ Սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է միայն 5 տարի ժամկետով։
-
19.12.2012|
11:29
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որ քաղցկեղի հեռացումից հետո Կուբայում անցնում է վետվիրահատական շրջանը, մրսել է։ Այդ մասին հայտնել է Վենեսուելայի տեղեկատվության և կապի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Նա նաև ավելացրել է, որ չնայած դրան՝ երկրի առաջնորդն իրեն լավ է զգում։
-
19.12.2012|
11:27
Համաշխարհային բանկի ղեկավարությունը հայտարարել է, որ Իրաքին կհատկացնի 900 միլիոն դոլար։ Ֆինանսական օգնության ծրագիրը նախատեսված է առաջիկա 4 տարվա համար։