-
16.10.2012|
12:53
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը պատասխանատվություն է կրում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Բենգազիի հյուպատոսարանի անվտանգության համար, որտեղ անցած ամիս սպանվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Սթիվենսը։
-
16.10.2012|
12:50
Պորտուգալիայի կառավարությունը հրապարակել է 2013թ. պետական բյուջեի մանրամասները։ Նախագիծը ենթադրում է տնտեսական ամենախիստ միջոցառումները երկրի նորագույն պատմության մեջ։
-
16.10.2012|
12:22
Դեռ ժամանակներ առաջ Գագիկ Ծառուկյանը մի նեղ շրջապատում ասել էր. անխելքություն արինք էն ժամանակ. խորհրդարանական ընտրություններից հետո պետք է մտնեինք կոալիցիա, պրծնեինք` «էսքան բազար չըլներ»:
-
16.10.2012|
12:19
Վերջերս լրատվական շրջանառության մեջ է դրվել մի վարկած, թե ռուսական իշխանությունները հիասթափված են Հայաստանի իրենց գործընկերներից և առաջիկա նախագահական ընտրություններում փորձելու են լուծել առնվազն ռուսամետ վարչապետ ունենալու խնդիրը:
-
16.10.2012|
12:17
«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» քաղաքական դաշինքն անհաջող վախճան ունեցավ: Սա թերևս լավագույն ապացույցն է, որ մեր երկրում նման քաղաքական համաձայնությունները հեռանկար չունեն:
-
16.10.2012|
12:15
ՀԱԿ-ը նախագահի ընտրություններում սեփական թեկնածուով է հանդես գալու: Մեր տեղեկությունների համաձայն, կոնգրեսականների գերակշիռ հատվածն այս դիրքորոշման կողմնակիցն է` հստակ պնդելով, որ այլ քաղաքական ուժի հետ համագործակցությունը խիստ անհեռանկար քայլ կլինի:
-
16.10.2012|
12:11
Շքեղաշուք և բավականին թանկարժեք ամերիկյան այս ջիփն ու ճապոնական «Նիսսանը» փոխնիփոխ սպասարկում են կամ սեփականությունն են Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի երգահան ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ:
-
16.10.2012|
12:06
Հայոց քաղաքական դաշտում շատ հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում վերից վար: Դեռ չէր չորացել Ծառուկյան-Հեֆերն հանդիպման, Հյուսիսայինում Հեֆերն պարի թանաքը, մեկ էլ ու լսվեց պայթյուն` արևմտյան «ֆրոնտում»: Խոսքը «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմում տեղի ունեցողի մասին է:
-
16.10.2012|
12:02
Տասն օր առաջ սփյուռքահայ մի բարերար Սբ. Էջմիածնին էր նվիրաբերել մեծն Նարեկացու մասունքները, որոնք առաջին անգամ, հուրախություն հավատացյալ հոտի, Թարգմանչաց տոնի նախատոնակին Գանձարանից բերվել էին Մայր տաճար` հաղորդակցվելու համար:
-
16.10.2012|
11:59
...թե ՌԴ դեսպանի վերջին հայտարարությունները պայմանավորված են ոչ միայն ենթագիտակցական այն նուրբ հանգամանքով, որ Վյաչեսլավ Կովալենկոն եղել է Վրաստանում ՌԴ վերջին դեսպանը, և հիմա պարոն դեսպանն ում հանդիպում, մի հազար ժամ միայն Վրաստանից է «գյալաջա» անում: