-
26.07.2012|
13:39
Միջոցառումը նպատակաուղղված է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական, համատեղ բիզնեսի, գիտատեխնիկական, մշակութային համագործակցության, ներդրումային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
-
26.07.2012|
13:34
Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզի 13 համայնքների «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվները ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի («ԳԾԻԳ» ՊՀ) կողմից (համապատասխան փաստաթղթային ձևակերպումներից հետո) կապահովվեն գյուղատնտեսական նոր սարքավորումներով:
-
26.07.2012|
13:33
Վայոց ձորի մարզում արձանագրվել է արջերի հարձակման երկրորդ դեպքը: Այս անգամ «Մոմիկսար» կոչվող հանդամասում ծուռթաթ գիշատիչները հոշոտել են Ռինդ գյուղի բնակիչներ Գ. Սաֆարյանին, Ա. Կյուրեղյանին և Կ. Խաչատրյանին պատկանող խոշոր եղջերավոր երեք գլուխ անասունները:
-
26.07.2012|
13:31
Երեկ Թուրքիայի Վան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կազմել է 4,3 բալ: Ստորգետնյա ցնցումները Վանում արձանագրվել են կեսգիշերից հետո:
-
26.07.2012|
12:04
Սիրով ու խնդությամբ լցրու քո աշխարհը։ Բնավ կարևորություն մի տուր, թե ինչ նեղություններ ես կրել անցյալում։ Մոռացիր, ներիր, սիրիր ու ժպտա։
-
26.07.2012|
11:32
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հետևյալ գրությունն է ուղարկել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին:
Ստորև ներկայացված է գրությունը:
-
25.07.2012|
22:05
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հուլիսի 25-ին Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների խոշոր առևտրային մի քանի կետերում կատարած ուսումնասիրությունների և հսկիչ գնումների ժամանակ, հայտնաբերել է սպառողներին խաբելու և մոլորեցնելու մի շարք դեպքեր:
-
25.07.2012|
21:36
Գյումրիից ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը (նույն ինքը` Բուռնաշ), panorama,am-ին տված հարցազրույցում, Վարդան Ղուկասյանին (նույն ինքը` Վարդանիկ) «ցեխը կոխել-հանել էր», ինչին ի պատասխան վերջինս հանդես է եկել հայտարարությամբ` «շան լափ թափելով» առաջինիս գլխին:
-
25.07.2012|
18:17
1999-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այս հայտնի «խոստովանությունը» այն ժամանակ սաստող կոչ էր` ուղղված բոլոր նրանց, ովքեր նպատակ ունեին նորանկախ Հայաստանի բոլոր ձախողումները կոտրելու Վանո Սիրադեղյանի գլխին` դարձնելով նրան մեր ժամանակների ամենաողբերգական քավության նոխազը:
-
25.07.2012|
18:00
Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունում կքննարկվի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած «Ժամկետանց պեստիցիդների վերացման և կանխարգելման կարողությունների ուժեղացում` որպես նախկին Խորհրդային Միությունում չօգտագործվող վտանգավոր քիմիկատների վերացման համար մոդել» տարածաշրջանային ծրագրի համաձայնագրի կնքման առաջարկությունը: