-
18.06.2012|
15:40
Հավաստի տեղեկությունների համաձայն, կիրակի օրը` երեկոյան ժամը 22.30-ի սահմաններում, «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի են ենթարկվել զինվորական հոսպիտալի երկու բժիշկ` Վահե Ավետյանը և Արտակ Բայաթյանը։ Եղելությունը հետևյալն է. նրանց մոտ բուժված երիտասարդ մի երգիչ, ում անունն առայժմ անհայտ է, որպես երախտագիտության նշան` բժիշկներին հրավիրում է «Հարսնաքար»։
-
18.06.2012|
15:05
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգ նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
-
18.06.2012|
14:12
Կառավարության արտահերթ նիստը հունիսի 18-ին վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պայմանավորված էր մեկ փաստով. հաստատվեց կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրը։
-
18.06.2012|
13:01
Եգիպտական «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարում է, որ իր թեկնածուն` Մոհամեդ Մուրսին, հաղթել է նախագահական ընտրություններում: «Մոհամեդ Մուրսին Եգիպտոսի առաջին նախագահն է, որ ընտրվել է ժողովրդի կողմից»,- ասվում է Twitter միկրոբլոգում շարժման կողմից կատարված գրառման մեջ:
-
18.06.2012|
12:37
Հունաստանում հունիսի 17-ին կայացան խորհրդարանական ընտրություններ: 99 % ձայների հաշվարկի համաձայն` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը» (29,7 %) առաջ է անցել ձախ ծայրահեղական «Սիրիզայից» (27%):
-
18.06.2012|
12:05
Հունիսի 12-ին Իսրայելի պետության խորհրդարանում հայոց ցեղասպանության օրինագծի քննարկումից հետո Ցեղասպանությունների կանխարգելման ցանցի տնօրեն Իսրայել Չարնին հրապարակել է քննարկման վերլուծությունը` վերնագրելով` «Իսրայելի կառավարությունը պաշտոնապես կոչ է անում Կնեսետին ճանաչել հայոց ցեղասպանությունը»:
-
18.06.2012|
12:04
Բրիտանական Նոր տնտեսական հիմնադրամը հրապարակել է 2012-ի Երջանկության համաշխարհային դասիչը: Առաջին անգամ երջանկության վարկանիշ կազմվել է 2006 թվականին և ամենաերջանիկ երկիր համարվել է Խաղաղ օվկիանոսի Վանուատու կղզի- պետությունը, որ ամենաաղքատներից մեկն է աշխարհում:
-
18.06.2012|
02:59
Դանիա-Գերմանիա խմբային երրորդ խաղում դանիացիները հանգամանքների որոշակի զարգացումների դեպքում հնարավորություն ունեին դուրս գալու մեկ քառորդ եզրափակիչ: Սակայն, ինչպես պատշաճում է կատարյալ պրոֆեսիոնալներին, Գերմանիայի ընտրանին մնաց իր բարձրության վրա, թեպետ նախախաղային բազմաթիվ գուշակություններ կային նրանց հնարավոր «զիջումների» հետ կապված:
-
18.06.2012|
01:37
Մոսկվայում ընթացող Միխաիլ Տալի հուշամրցաշարի ութերորդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը ազերի Թեյմուր Ռաջաբովն էր: Սև խաղաքարեր ունեցող հայ գրոսմայստերը պարտիան ավարտել է ոչ-ոքի:
-
18.06.2012|
01:18
Պորտուգալիա-Հոլանդիա խմբային երրորդ հանդիպումը հավասարապես ճակատագրական էր երկու հավաքականների համար էլ: Խնդիրը բնավ էլ այն չէր, որ հաղթանակի դեպքում հոլանդացիները կարող էին որոշակի դասավորությունների դեպքում անգամ դուրս գալ քառորդ եզրափակիչ: