Բաքվի բռնապետի քարոզչամեքենան հիմա էլ ակտիվ թիրախավորել է մեր հրաձգարանները. փորձում են այդ հրաձգարանները տեղավորել ահաբեկչության փաթեթում։ Բաքվի բռնապետի այս քարոզչությանը ՀՀ-ն պարտավոր է շատ կոշտ արձագանքել, քանի որ ՀՀ-ին պաշտոնապես մեղադրում է վտանգավոր գործողության մեջ։ Ահաբեկչությունը ողջ աշխարհում շատ զգայական թեմա է, Բաքվի բռնապետն էլ հենց այդ թեման է միշտ առաջ տանում։
2016 թվականի այս օրերին Հայոց աշխարհում սուգ էր։ 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելիս զոհվել էր Արամայիս Ոսկանյանը:
Տավուշի մարզպետարանը համապատասխան նախարարությունների՝ ԿԳՄՍ-ի և առողջապահության նախարարությունների հետ մարզի ընդամենը 2 ոլորտ է ղեկավարում՝ հանրակրթական դպրոցները և պետական բժշկական հիմնարկները։
USAID-ի հետ կապված կարող ենք արձանագրել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո գծված ու ավելի քան 80 տարի գործնականում փաստացի կիրառված, այսպես կոչված, «Մարշալի պլանն» ավարտում է իր առաքելությունը...
Թրամփն էս ինչ կտրել է կտրում փողերը. մեր երկրում տեսնես քանի՞, այսպես ասած, լրատվական կփակվի, քանի՞, այսպես ասած, իրավապաշտպան կազմակերպություն կդադարի գործելուց...
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...