-
29.02.2024|
14:05
ԱԱԾ վերահսկողության տակ ընդդիմադիրի գործունեություն ծավալած Նիկոլ Փաշինյանը, 2018-ի ապրիլյան բեմականացումների ժամանակ իր համախոհների հետ մտավ պետական պահպանության տակ գտնվող ռադիոտուն: Անվտանգության աշխատակիցը չկրակեց:
-
29.02.2024|
13:55
Մյունխենում ու Փարիզում Փաշինյանի արած մի շարք հայտարարություններ ոչ միայն մտահոգիչ են, այլև՝ վտանգավոր:
Դրանք անխուսափելիորեն ունենալու են հետևանքներ:
-
29.02.2024|
13:33
Ռիժկովի մասին մի կարևոր հիշողություն էլ՝ ինձնից։
Էդ մարդն աղաչում էր, որ «Նաիրիտը» գոնե մեկ տարի չփակի Հայաստանի ԼՏՊ-ական իշխանությունը, անգամ՝ ամբողջ եկամուտը Հայաստանում թողնելու գնով (տեսանյութը մի ժամանակ կար)...
-
29.02.2024|
13:12
«Կամ-կամ»-ի դարաշրջանում Հայաստանն ուզում է «և-և» խաղալ։ Սրա արդյունքում դու մնում ես մենակ ու անօգնական...
-
29.02.2024|
12:54
Ահա այսպիսին է Հայաստանի բանակցային կարգավիճակը. Հայաստանը՝ անկյուն քշված, թշնամին մյուսների հետ քննարկում է Հայաստանի ճակատագիրը։ Բնականաբար՝ իրեն հարմար ձևով...
-
29.02.2024|
11:34
1919 թ մարտի 12-ին, մառախլապատ ու անձրևամաշ օրվա կեսօրին, Գորիս քաղաք հասավ փոքրիկ հեծյալ մի ջոկատ և կանգ առավ գավառային վարչության շենքի առջև։ Նրան ընդառաջ գնաց Զանգեզուրի ազգային խորհրդի գրեթե ողջ կազմը` դիմավորելու Երևանից ժամանած հյուրերին։ Սևաթույր նժույգին բազմած, բարձրահասակ, նիհարավուն սպան ճարպկորեն թամբից ցատկեց գետնին և ողջունելով բոլորին` ներկայացավ` ամեն ձեռքսեղմումից հետո կրկնելով իր կոչումն ու ազգանունը .
-Շտաբս-կապիտան Շահմազյան։
-
-
29.02.2024|
09:14
Որքան նման են իրար Մակրոնն ու Նիկոլը, երկուսն էլ եսամոլ, իրենց իշխանությունը պահելու համար պատրաստ ցանկացած քայլի, առաջինը՝ մինչև իսկ Երրորդ համաշխարհային, երկրորդը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակում և հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ հրահրելուն, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն իր քաղաքական տրամաչափին համապատասխան ոճրագործության:
-
29.02.2024|
08:56
Արևմուտքի ունեցած իրական արժեքները անհեռատեսորեն չպետք է շփոթել նրա կործանարար նոր արժեքների հետ, որոնք այլ նպատակներ են հետապնդում։
-
29.02.2024|
07:54
Լևոնս այսօր ասում է՝ պապ, քեզ չեմ սիրում: Ինչու հարցիս պատասխանում է՝ այնքան ասիր՝ զգույշ եղիր, մի այդպես վազիր, ընկա: Լևոնս չորս տարեկան է: