-
03.11.2023|
10:18
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024 թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
-
03.11.2023|
09:54
2023-ի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածվեց Ալբերտ Բազեյանի ու ևս յոթ հոգու կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ, իսկ այսօր նոր հաղորդագրություն է տարածվել հինգ անձից բաղկացած մեկ այլ խմբի կողմից «Հյուսիսային տերևաթափ» անվամբ ահաբեկչության նախապատրաստության մասին:
-
03.11.2023|
09:11
Կղզին` Աղթամար,
Սուրբ Խաչ եկեղեցին`
խեցին բաց մարգարիտ,
օրորվում է Վանա լճի ճոճքի մեջ`
ինչպես Աստծու ոգին էր շրջում ջրերի վրա,
երբ դեռ ոչինչը կար միայն:
-
03.11.2023|
08:10
Խոստովանենք, որ հայ ազգը մեծամասնությամբ իրոք հոգնել է հայ ազգ լինելուց:
-
03.11.2023|
07:36
Նոյեմբերն էլ եկավ։ Հետաքրքիր է՝ հուլիսին ոչ մի կերպ չես պատկերացնում, որ նոյեմբեր է գալու, իսկ նոյեմբերին թվում է, թե հուլիսը չի եղել՝ էն, որ գիշերը պատուհանները պատին տված շնչահեղձ պառկած ես խոնավ բարձի վրա ու շոգից տանջվում ես։ Կարծես քեզ հետ չի եղել։
-
03.11.2023|
06:57
Աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ համաշխարհային կոչվող պատերազմները աստիճանաբար ավելի ու ավելի համաշխարհային ու իսկապես գլոբալ են դառնում ի հաշիվ նոր տրանսպորտային ու կոմունիկացիոն տեխնոլոգիաների, ինչպես նաև ի հաշիվ նոր հեռահար ու հզոր զինատեսակների։
-
03.11.2023|
00:06
Անսահման կարողություն, այս է Իմ ունեցածը: Ինչ անսահման հարստություն և խցանված ու խեղճ ինչ առվակներ` Իմ առատահոս հարստությունը իրենց մեջ առնելու: Դուք ե՞րբ պիտի կարողանաք զգալ, որ չափ ու սահման չկա Իմ զորությանը:
-
03.11.2023|
00:01
Եղիր ավելի բարի, քան ընդունված է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատերազմը, ճակատամարտերը և կորուստները:
-
02.11.2023|
20:13
Երկուշաբթի օրը` հոկտեմբերի 30-ին, ռուսաստանյան որոշ հեռուստաալիքներ հայտնեցին, որ Մոսկվայի Պուշկինի անվան թանգարանում բացվել է ՈՒրարտու հնագույն պետությանը նվիրված «Царство Урарту. Наследие древней Армении. Урашту – Харминуя – Армина» ցուցադրությունը, որի շրջանակներում ներկայացված են ՈՒրարտուի մասին պատմող բազմաթիվ առարկաներ․ սկսած՝ Էրեբունի-Երեվանի հիմնադրման հայտնի սեպագիր արձանագրություններից, վերջացրած՝ ուրարտական հնավայրերի պեղումներին մասնակցած հնագետների և պատմաբանների օրագրերից։
-
02.11.2023|
19:28
Շուրջ 110 տարի առաջ Կարսի բնակչության 83 %-ը հայեր էին: Այժմ Կարսում հայեր չկան: Փոխարենը` Հայաստանում առկա են «Կարս» անվանմամբ բազմաթիվ օբյեկտներ, հիմնարկներ, ուտեստներ:
/partners">Գործընկերներ
Հետադարձ կապ