Քաղաքական ճանապարհով Բերձորն ու Քարվաճառը հանձնած, Շուռնուխը ու էլի շատ բան հանձնած դավաճանի աջակիցը խոսում է քաղաքական ճանապարհով հող հետ բերելու մասին։
Աննա Հակոբյանը Մոսկվայում գաղտնի հանդիպել է մի կնոջ հետ, որը եղել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ՝ ադրբեջանական դիվանագիտական պետհամարանիշով մեքենայով:
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եռակողմ հանդիպումից հետո, որտեղ քննարկվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության իրականացման ընթացքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են Իսլամաբադի հռչակագիրը, որ ապահովում է համագործակցության խորացումը բազում ոլորտներում, նախևառաջ՝ քաղաքական, տնտեսական, խաղաղության ու անվտանգության ապահովման:
Պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրուկ ուժեղացրեց իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Արցախում լայն ռազմական ներկայությունը Ադրբեջանը համարում է իր սուվերեն երկրում ներկայություն, դրանից զատ Ռուսաստանի վերահսկողության տակ են անցնում Ադրբեջանը Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ կապող հաղորդակցության ուղիները։
Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։
Գյումրեցիներին խայտառակելու միջոց, թե «թավշյա» տգիտություն
Այսօր Գյումրի էին այցելել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, ովքեր պահանջում են դավաճան Նիկոլի հրաժարականը...
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշում է, թե «հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար»։
Թուրքն իր ահաբեկիչներով հանդերձ, բարեհաջող մոռացվեց, ադրբեջանի աքլորացած լիդերն էլ ամեն ինչ անում է, որ ցույց տա, թե իբր ինքն ինքնուրույն խաղացող է, ինքն է ու ինքը։
Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում ծառայություն կիրականացնի 60-ական ռուս և թուրք զինծառայող՝ ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...