-
15.01.2021|
12:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ՀՀ ՊՆ-ին և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին նվիրաբերել է երկուական էքսկավատոր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ էքսկավատորները գնվել են Գերմանիայի հայոց թեմի ջանքերով և Գերմանիայի Հալլե, Լայպցիգ և Համբուրգ քաղաքների հայկական համայնքների հանգանակած միջոցներով:
-
15.01.2021|
12:26
Իտալիայում շարունակվում է 1 եվրոյով տների վաճառքը: Նման տներ վաճառող քաղաքների շարքը համալրել է սիցիլական Տրոինա քաղաքը, որն ընդգրկված է Էննա գավառի կազմում: Քաղաքում տասնյակ տներ են վաճառքի հանվել:
-
15.01.2021|
12:25
Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։ Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։
-
15.01.2021|
12:24
Աժ «Իմ քայլը» խմբակցությունն այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առումով քննարկում չի կարող ունենալ՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
-
15.01.2021|
12:23
«Հրապարակը» գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն. երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։
-
15.01.2021|
12:22
«Հրապարակը» գրում է, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ակտիվացրել է իր ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը. նոր անդամագրում է ընթանում, նոր գրասենյակներ է բացում։
-
15.01.2021|
12:21
«Հրապարակը» գրում է, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնից կազատվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա դիմումն արդեն գրել է և փոխանցել վարչապետին։ Հրաժարականի պատճառները նոր չեն և մեկը չեն։ Վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանի կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։
-
15.01.2021|
12:20
72 տարեկանում մահացել է «Երալաշի» գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին՝ հայտնել է նրա կինը: Գրաչևսկին դեկտեմբերի 27-ին ծանր վիճակում հոսպիտալացվել էր կորոնավիրուսային վարակով՝ Մոսկվայի թիվ 52 քաղաքային հիվանդանոց:
-
15.01.2021|
12:19
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 396-ով՝ հասնելով 163972 -ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
-
15.01.2021|
12:19
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մ-6 միջպետական նշանակության ավտոճանապարհի Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհը հունվարի 15-ին, ժամը 13:30-ից մինչ 17:00-ն պայթեցման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու։