-
14.01.2021|
13:29
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հորդորում է երեխաների ու հատկապես մանկահասակ երեխաների լուսանկարներ Ֆեյսբուքում ու այլ սոցիալական ցանցերում հրապարակելիս ցուցաբերել առավելագույն զգուշություն:
-
14.01.2021|
13:21
2021-ի կառավարության առաջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց բոլորին այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի պարտականությունները կարողանան պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակներից:
-
14.01.2021|
13:19
Ռուսական մամուլն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի օրակարգի թեմաներին։ Ռուսական աղբյուրները գրում են, որ աշխատանքային խմբի օրակարգում առաջնայինը խորհրդային տարիներին գործող երկաթգծի վերականգնումն է։
-
14.01.2021|
13:18
Դոնալդ Թրամփը դարձավ միակ նախագահը ԱՄՆ պատմության մեջ, ում Ներկայացուցիչների պալատը երկրորդ անգամ իմփիչմենտի ենթարկեց։ Ժամեր տևած քննարկումներից հետո օրենսդիր մարմնի ստորին պալատը քվեների 232 կողմ՝ այդ թվում 10 հանրապետականներ, 197 դեմ հարաբերակցությամբ իմփիչմենտ հայտնեց 45-րդ նախագահին՝ նրան առաջադրելով ԱՄՆ-ի դեմ խռովություն հրահրելու մեղադրանք։
-
14.01.2021|
13:17
Արցախի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է «ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և որակում գործողություն՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացմանը և խաղաղապահ ջանքերի խաթարմանը»:
-
14.01.2021|
13:15
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը երեկ հեռախոսել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:
-
14.01.2021|
13:13
Դավիթ Սանասարյանը երեկ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
-
14.01.2021|
13:09
Այսօր շատերը հռետորական հարցադրում են հնչեցնում, երբեմն «մուննաթ» գալիս Ռուսաստանի վրա, թե ինչու է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարի հանդուրժում, հետը բանակցում։
-
14.01.2021|
10:52
Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի անոնսում Կրեմլը չի հիշատակում ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշում է, որ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է:
-
14.01.2021|
10:44
Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում:
Հարցի ստույգ պատասխանը ոչ ոք չգիտի: Քաղաքական դաշտը նմանվել է լաբիրինթոսի, որտեղ բացի դռների բացակայությունը, ելք որոնողները շարժվում են նաև փակ աչքերով: Եվ՝ փակ ականջներով: