Ամենայն անկեղծությամբ՝ ես ավելի շատ վախենում եմ «Երևանը չի դառնա Էրիվան», «Սյունիքը միշտ կմնա Հայաստան», «Տավուշից ոչ մի թիզ» կամ «Աղավնոն երբեք չենք հանձնելու» կարգի կարգախոսներից...
Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել է Կասպից ծով։ Զոհվել է 14 զինծառայող, իսկ երեքին հաջողվել է փրկել...
Լրատվամիջոցներում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին տարածված լուրերի համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ...
1941 թվականի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Սկսվեց պատմության ամենաարյունալի պատերազմներից մեկը։
Գերմանական և խորհրդային բանակները միմյանց դեմ դուրս եկան հսկայական ռազմական ու արդյունաբերական կարողություններով...
Կարծում եմ՝ համաշխարհային մասշտաբով ամենատրագիկոմիկ կերպարը ԱՄՆ նախագահ Դ. Թրամփն է (ընդ որում, ամեն տարածաշրջան ու երկիր իր թիվ մեկ տրագիկոմիկն ունի)...
Ցանկացած հասարակություն կառավարելի է դառնում պարտադիր մանիպուլյացիոն գործիքակազմի շնորհիվ (այլ կերպ պարզապես հնարավոր չէ), սակայն լինում են դեպքեր, երբ հասարակությանը կառավարելի դարձնող մանիպուլյացիոն գործիքակազմն ընտրվում է հասարակական իմունիտետի արմատական թուլացման կոնտեքստում...
Արի փորձենք խոսել՝ առանց հայհոյանքի, սիրելի ժամանակակից հայ բարեկամ։
Դու կարծրատիպեր ունես իմ տեսակի հայ մարդու վերաբերյալ։ Դու ինձ համարում ես ռուսամետ` ես Ռուսաստանից վտարված եմ քառասուն տարով` Արցախի վերաբերյալ ազգային կեցվածք դրսևորելու համար...
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...