Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց ԼՀԿ-ի ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաչափությունն ու ռազմագերիների վերադարձի հարցը քննարկելու որոշման նախագիծը

ԱԺ նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց ԼՀԿ-ի ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իրավաչափությունն ու ռազմագերիների վերադարձի հարցը քննարկելու որոշման նախագիծը
18.01.2021 | 15:06

ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց ԼՀԿ խմբակցության ներկայացրած՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու որոշման նախագիծը։ Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 40, դեմ՝ 73 պատգամավոր։


ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ են իրականացրել այդ նախաձեռնությունը, որ կարողանան արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկել, սակայն քաղաքական մեծամասնությունը չի ներկայացել խորհրդի նիստին։ Նա ընդգծեց՝ փաստաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Մենք առաջարկում ենք հնարավորությունն օգտագործել և այդ կետը քննարկել այս ամբիոնում՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որն Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործություն է, և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակները օգտագործել, որ Ադրբեջանին վերադարձնենք դեպի միջազգային իրավունքի պահպանման նորմալ միջավայր, եթե դա հնարավոր է»,-ասաց նա։


Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ նախագիծը հանձնաժողովում բացասական եզրակացության է արժանացել։ «Բացասական եզրակացությունը հիմնավորվել է նրանով, որ ԱԺ-ն այս հարցի իրավաչափությունը քննարկելու լիազորություն և ընթացակարգ չունի»,-նշեց նա։

Դիտվել է՝ 8724

Մեկնաբանություններ