Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Էս Ցուկին ինչ հրաշք ասես՝ կգործի

Էս Ցուկին ինչ հրաշք ասես՝ կգործի
26.07.2026 | 18:10

Մտնում եմ Ֆեյսբուք, տեսնեմ՝ ինձ ընկերության հայտ ա ուղարկել ոմն Կիմ Ջոնգ Ժու։ Նայում եմ նկարին՝ փայտիկներով սուշի ուտող նարնջագույն դրակոն։ Ա՛յ մարդ, է՞ս ով ա։ Բայց, դե, գիտեմ, պատահում ա, երևի խեղճ մարդը չգիտի էլ, որ Ցուկին իրա անունից միջազգային հարաբերություններ ա հաստատում։

Ոզում եմ ջնջեմ, որ էլ աչքիս չընկնի, մատս պատահաբար նկարին ա կպնում, ու բացում ա Կիմ Ջոնգ Ժուի էջը։

Հենց առաջին նկարը վարթիվորային համայնապատկեր ա՝ Երևանի Հանրապետության հրապարակում։ Ա՛յ քեզ բա՜ն... Մի քիչ ներքև եմ իջնում, Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունն ա՝ իսկական հայկական տառերով։ Հետո Խոր Վիրապն ա՝ Մասիսի ֆոնին։ Հետո մի հիսուն հոգի՝ բոլորը հայկական անուն-ազգանունով, շնորհավորում են Կիմ Ջոնգ Ժուի ծնունդը։ Ու ինչն ա հատկանշական՝ բոլորը՝ հայերենով, ու մեծ մասն՝ Աբովյան քաղաքից։ Իսկ դրա տակ Կիմ Ջոնգ Ժուն մաքուր հայերենով իր խոհերն ա շարադրել հայ-ռուսական հարաբերությունների մասին, ընդ որում՝ շատ սրտացավ տոնով ու հարազատի անմիջականությամբ։ Որ դրա տակ էլ տեսա Հովհաննես Բադալյանի երգը՝ Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, միանգամից ընդունեցի ընկերության հայտը։

Էս Ցուկին ինչ հրաշք ասես՝ կգործի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 14372

Մեկնաբանություններ