ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

«Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ»

«Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ»
18.10.2026 | 12:21

44-օրյա արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանին Մոսկվայի «Ararat Park Hyatt» հյուրանոցում։
Իմ զրույցների ամբողջ լեյտմոտիվը հետևյալն էր.
- Ինչո՞ւ հայկական բանակը չի մասնակցում։
- Որտե՞ղ են «Իսկանդերները»։
- Որտե՞ղ է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։
Բոլոր հարցերին միայն մեկ պատասխան կար. «Փաշինյանը դա թույլ չի տա՝ հրաժարականի և ձերբակալության սպառնալիքով»։
Ես խստորեն պահանջեցի, որ Օնիկը հրապարակավ դիմի գեներալ Գերասիմովին և անձամբ Պուտինին։
Գասպարյանն իրեն ստիպեց ասել. «Փաշինյանն արգելել է ռուսներին դիմել և անձամբ է բանակցում Ալիևի հետ»։
Երբ ես նրան ասացի, որ մեր լրագրող Սեմյոն Պեգովը, ով գտնվում է թեժ կետում, ինձ տեղեկացրել է, որ դուք հրամայել եք զորքերը դուրս բերել Քարինտակից, Օնիկը մրմնջաց. «Ես չէ, այլ Փաշինյանը. նա հրամայեց Շուշին հանձնել ադրբեջանցիներին՝ այն պատրվակով, թե զորքերը փախել են»։
Ամեն ինչ եղել է ճիշտ այսպես։ Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ։

Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ

Լրագրող, հրատարակիչ

Համլետ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ