«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Աղոթարան

Աղոթարան
27.06.2026 | 00:03
Տե՛ր Աստված մեր,
Երկրպագելով գոհանում ենք Քեզանից այսօրվա ընթացքը մեզանից խաղաղությամբ անցկացնելու համար։
Շնորհիր մեզ Տեր, աղաչում ենք Քեզ առանց մեղքի և գայթակղության անցկացնել,
Միշտ հաստատուն մնալ հավատի, հույսի, սիրո և Քո պատվիրանապահության մեջ` խնդրելով խաղաղություն ողջ աշխարհի համար, Քո Սուրբ Եկեղեցու անսասանությունը և մեր անձերի փրկությունը։
Որպեսզի ընդունելով Քեզանից մեր խնդրանքները` նաև մեծ վայելչական փառաբանություն միշտ ի բարձունս առաքենք ամենազոր տերությանդ, Քրիստոս Աստված մեր,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ