«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Նիկոլավարակը փոխակերպվեց նիկոլախտի, նույնքան վտանգավոր շրջապատի համար, որքան՝ ժանտախտը

Նիկոլավարակը փոխակերպվեց նիկոլախտի, նույնքան վտանգավոր շրջապատի համար, որքան՝ ժանտախտը
05.12.2025 | 18:17

Որ ընկերախմբիս առնվազն մեկ-երրորդը նիկոլավարակի բացիլակիր է, գիտեի վաղուց: Երկուսուկես տարի համբերությամբ հետևում էի վարակվածության տարբեր դրսևորումներին և բուն վարակի դինամիկային՝ հուսալով, որ ժամանակն իր բուժիչ ներգործությունը, այնուամենայնիվ, կունենա: Ցավոք: Բացիլն ավելի կենսունակ դուրս եկավ, քան կարծում էի: Ավելին, ոմանց մոտ արձանագրվեց խիստ բացասական դինամիկա, բացիլը ենթարկվեց մուտացիայի, դարձավ ավելի ագրեսիվ՝ լիովին բացառելով բուժման որևէ հեռանկար: Նիկոլավարակը փոխակերպվեց նիկոլախտի, նույնքան վտանգավոր շրջապատի համար, որքան՝ ժանտախտը: Կարիք կա՞ ասելու, որ բոլոր ախտահարվածները մեկուսացվեցին ընկերախմբիցս՝ անկախ նրանից՝ հայտնիության ինչ կշիռ են ձեռք բերել այս տարածքում կամ տարածքից դուրս:

Նպատակ չունեի գրելու այս մասին, բայց քանի որ ընկերախմբից հեռացվածները գրոհի տակ են վերցրել նամականիս և փորձում են հասկանալ, թե որն է իրենց հեռացման պատճառը, ստիպված էի հանդես գալ այս համառոտ, բայց ընդհանրական էպիկրիզով:

Որևէ մեկին առանձին չեմ պատասխանելու: Հուսով եմ՝ այս գրառման տակ էլ մեկնաբանություններ չեն լինի, քանի որ չեմ պատասխանելու նաև դրանց: Եվ ընդհանրապես, առժամանակ բացակայելու եմ այս հարթակից, քանի դեռ առկա է նիկոլավարակով ու նիկոլախտով տառապողների բիոզանգված, իսկ համապատասխան վակցինա դեռ չի հայտնաբերվել:

05.12.2020

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 34455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ