ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինչպես է Ալիևը մերկացնում Նիկոլի խաղաղությունը

Ինչպես է Ալիևը մերկացնում Նիկոլի խաղաղությունը
10.11.2025 | 11:52

Ալիևը «հաղթանակի պարադի» ժամանակ իր ելույթում հեգնանքով նշել է, որ հայերը մի ժամանակ պնդում էին, որ Բաքվում թեյ կխմեն

Նա հավելել է, որ իրականում նրանց «երազանքն» իսկապես իրականացել է. նրանց տանկերը ցուցադրվում են «Ռազմավարի այգում», իսկ իրենք գտնվում են Բաքվի մեկուսարանում։

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5380

Մեկնաբանություններ