ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Հայաստանում ընդամենը «քվեի» կռիվ է

Հայաստանում ընդամենը «քվեի» կռիվ է
18.01.2026 | 13:13

Քաղաքականության մեջ, ինչպես և բիզնեսում, չափազանց կարևոր են ֆինանսական ռեսուրսները, մարդկային կապերը, գաղափարական հիմքերը և իհարկե` կոմպետենտությունը:

Ֆինանսական ռեսուրսները հաջողության հասնելու համար պարտադիր պայման են, բայց առավել կարևոր է, թե այդ ռեսուրսները որտեղ ու ինչպես են ներդրվում:

Սխալ ֆինանսական ներդրումներն առաջացնում են 0-ական ազդեցություն քաղաքական կապիտալ ստեղծելու վրա:

Հայաստանի քաղաքական դաշտում կան ուժեր, որոնք ունեն լուրջ ֆինանսական ռեսուրսներ, բայց ներդրվում են էնպիսի ուղղությամբ կամ էնպիսի «պրոեկտներում», որ ստացված քաղաքական կապիտալը ձգտում է 0-ի:

Ֆինանսական ներդրումները չեն կարող միանգամից կուտակել քաղաքական կապիտալ, և եթե ձեզ համոզել են, որ ֆինանսական ռեսուրսներով կարճ ժամանակում կստանաք մեծ ու երկարաժամկետ քաղաքական կապիտալ, ուրեմն պարզապես ուզում են գումար աշխատել։

Ֆինանսական ներդրումների լավագույն ուղղություններից մեկը կոմպետենտ թիմ ձևավորելն է, մասնագիտական խմբերի վրա կատարվող ներդրումներն են, ուղեղային կենտրոնների ձևավորումն ու խրախուսումն է, միջազգային պլատֆորմներում ներկայացվածությունն է և այլն։

ՈՒղղակի Հայաստանում ոչ թե նման բաների հավես չունեն` Հայաստանում ընդամենը «քվեի» կռիվ է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ