Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Դպրոցի շենքով են փակում կրթության որակը քննադատողների բերանը

Դպրոցի շենքով են փակում կրթության որակը քննադատողների բերանը
11.09.2026 | 15:41

Հայաստանում կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը։

Մյուս կողմից` երբ ուսուցիչը կլինի անձեռնմխելի, երբ ուսուցչի հանդեպ պատկառանքը կլինի անսակարկելի։

Նույնը սպան է` մի ուսուցիչ էլ սպան է, ու երկուսն էլ խոցելի են, երկուսն էլ՝ անպաշտպան, երկուսն էլ՝ սոցիալապես վատ վիճակում, երկուսն էլ՝ ֆինանսապես կարիքների մեջ։

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն։

Չնայած` ձևը բովանդակության հետ խառնողներից ի՞նչ ակնկալենք, երբ դպրոցի շենքով են փակում կրթության որակը քննադատողների բերանները:

Լավ չի լինելու, քանի դեռ վերը նշվածին ուշադրություն դարձնող չկա։

Արա Լ. Պողոսյան

Դիտվել է՝ 8866

Մեկնաբանություններ