ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Խաղաղ» համակեցություն

«Խաղաղ» համակեցություն
17.03.2026 | 11:33

Հայաստանի և Ադրբեջանի, կներեք, Երևանի քաղաքապետարանի և աղբի միջև կնքված «խաղաղության» պայմանագրի արդյունքում, աղբը խաղաղ և ապահով բնակություն է հաստատել Նոր Հայաստանի մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում:

Կեցցե´ խաղաղությունը:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5277

Մեկնաբանություններ