«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց

Բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց
01.11.2026 | 21:32

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Երևանում 15-ամյա երեք տղաներ՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն չի բացառվում, որ գործ ունենք քրեական բնույթի հերթական «ռազբորկայի» հետ։
Հայաստանում քրեական բարքերի իսկական բում է։ Լրահոսն ամեն օր ողողված է կրակոցների, դանակահարությունների, սպանությունների մասին տեղեկություններով։ Առավել մտահոգիչ է, որ բռնության այս միջավայրում ավելի հաճախ են հայտնվում պատանիներն ու երիտասարդները։
Ակնհայտ է, որ Հայաստանում կառավարման խորքային ճգնաժամ կա, որի պատճառները համակարգային են՝ իրավապահ մարմինների անարդյունավետությունից մինչև սոցիալական և կրթական խնդիրներ։
Սակայն պակաս կարևոր չէ, որ բռնությունն ու անպատժելիությունն, ըստ էության, խրախուսվում են իշխանության ամենաբարձր մակարդակով։
Օրինակ՝ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի դատապարտել իր թիմակիցների գործողությունները, այլև հրապարակավ ողջունել է դրանք՝ հայտարարելով, որ «աթոռով է, թե ինչով է՝ համարժեք է և ճիշտ է»։
Փաշինյանը հրապարակավ քաջալերում է իր թիմակիցների խուլիգանական վարքագիծն ու սադրանքները խորհրդարանում՝ փաստացի քաղաքական պատասխանատվություն ստանձնելով տեղի ունեցածի համար:
Փաշինյանն՝ իր վարքագծով, հասարակությանը վտանգավոր ազդակ է փոխանցում. ագրեսիան, ուժի կիրառումն ու օրենքի նկատմամբ արհամարհանքը կարող են դառնալ ընդունելի վարքագիծ, եթե դրանք նորմալացվում են երկրի ղեկավարի մակարդակով:
Այս պարագայում ինչո՞ւ պետք է զարմանանք, որ բռնության «մշակույթը» տարածվում է նաև պատանիների ու երիտասարդների շրջանում(իհարկե, երիտասարդության շրջանում բռնության աճը պայմանավորված է նաև սոցիալական ու կրթական խնդիրներով, ոստիկանության արձագանքի ոչ բավարար արդյունավետությամբ և հետպատերազմյան հոգեբանական հետևանքներով):
Իհարկե, յուրաքանչյուր հանցագործության համար պատասխանատու են այն կատարողները, բայց հասարակական կրիմինալ միջավայրի ձևավորման համար քաղաքական ու բարոյական պատասխանատվություն է կրում, առաջին հերթին, իշխանությունը։
Երբ վարչապետի մակարդակով քաջալերվում է բռնությունը, ինչո՞ւ պետք է այլ «օրենքներով» ապրեն փողոցում:
Երբ մարդիկ տեսնում են, որ երկրի ղեկավարը ողջունում է աթոռ նետելը և ուժի կիրառումը որպես «համարժեք» արձագանք, նրանք ագրեսիան ընկալում են որպես վարքագիծ բոլոր հարաբերություններում:

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 18829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ