Հրապարակմանս երկրորդ մասը որոշել էի տեղադրել վաղը, բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Առաջին մասի հրապարակումից բառացիորեն վայրկյաններ անց ինքնահռչակ վարչապետը հերթական անպատասխանատու հայտարարությամբ իրազեկեց «թավշի» վերջնական ավարտի մասին՝ դրանով իսկ տալով սեփական հոգեբանական ու բարոյական ձևախեղման ամենացայտուն ապացույցը...
Կա մի կետ, որից հետո հիասթափությունը դադարում է լինել պարզապես քաղաքական զգացողություն։ Այն դառնում է հոգեվիճակ։ Դառնում է լուռ, ծանր բեռ, որը մարդն իր հետ տանում է աշխատանքի, տուն, ընկերների հետ հանդիպումների, նույնիսկ՝ քնի մեջ...
«Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք, երանի դու սառը լինեիր և կամ տաք․ իսկ դու գաղջ ես՝ ո՛չ տաք, ո՛չ էլ սառը, հիմա պիտի փսխեմ քեզ իմ բերանից»։
(Հայտնություն 3։15-16)...
Ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծես, ցուցաբերում են միասնականություն՝ յուրաքանչյուրն իր պատկերացումներով, իր մարտավարությամբ և իր քաղաքական պատասխանատվության չափով...
Վերջին օրերին Գյումրիում երկու պախարակելի դեպք տեղի ունեցավ՝ սրբապղծություն և «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծում։ Կոտրվել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները, իսկ «Մայր Հայաստան» հուշահամալիրը ենթարկվել է վանդալիզմի...
ՈՒկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։
Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի...