ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինչպե՞ս է «խորամանկում» Shirak Avia-ն

Ինչպե՞ս է «խորամանկում» Shirak Avia-ն
07.11.2026 | 12:43

Երևան-Մոսկվա ավիատոմսն առավել մատչելի գնելու նպատակով քաղաքացին այն ձեռք է բերում նախապես՝ թռիչքից ամիսներ առաջ: Նա երեք մանկահասակ երեխաների հետ պատրաստվում էր Մոսկվա մեկնել:
Թռիչքից երկու օր առաջ Shirak Avia-ից քաղաքացուն տեղեկացնում են, որ այդ օրվա չվերթը չեղարկվել է: Միաժամանակ նրան առաջարկում են Մոսկվա մեկնել հաջորդ օրը երեկոյան՝ նախատեսվածից շուրջ 12-13 ժամ ավելի շուտ: Քանի որ, ըստ զանգահարողի, մեկնման նախատեսված օրվա չվերթը չեղարկվել էր, քաղաքացին ստիպված իր համաձայնությունն է տալիս ավելի շուտ մեկնելու առաջարկին:
Չվերթի օրն արդեն ինքնաթիռում պարզվում է, որ Մոսկվայի երկինքը փակ է, և, ըստ այդմ, Մոսկվայի որևէ օդանավակայանում ինքնաթիռը վայրէջք կատարել չի կարող: Shirak Avia-ն որոշում է ինքնաթիռն իջեցնել Բաշկորտոստանում՝ Ուֆայում: Այնտեղ ուղևորներին ոչնչով չեն ապահովում: Երեք մանկահասակ երեխաների հետ քաղաքացին «սոված և ծարավ» շուրջ 18 ժամ անցկացնում է Ուֆայի օդանավակայանում:
Եվ հենց այնտեղ նա տեղեկանում է, որ Shirak Avia-ի այն չվերթը, որի տոմսերն ինքը նախապես գնել էր, չի չեղարկվել: Մինչ իրենք Ուֆայում էին, այդ «չեղարկված» չվերթի ինքնաթիռը ժամանակին վայրէջք էր կատարել Մոսկվայում:
Պարզ «խորամանկություն». չվերթը չեն չեղարկում, սակայն ուղևորներին տեղեկացնում են, իբր չեղարկել են, իսկ «ազատված» ավիատոմսերն էլ ավելի թանկ գնով վաճառում են:
Shirak Avia-ի «խորամանկության» պատճառով քաղաքացին և երեք մանկահասակ երեխաները Մոսկվա են հասնում շուրջ 21 ժամում:
«Խորամանկում է» Shirak Avia-ն: Առանց խորը մտածելու է «խորամանկում»: Սովորաբար ստի կյանքը 40 օր է: Մեկնարկը տրված է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ