ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները

Շարունակում են ցրտահարվել պտղատու այգիները
27.04.2013 | 15:07

Վայոց ձորի որոշ համայնքներում այս գիշեր ցրտահարության դեպքեր են եղել: Ըստ ԱԻՆ տեղեկությունների՝ ապրիլի 26-ի գիշերը վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին և Զեդեա գյուղերի տարածքների պտղատու այգիները: Ջերմաստիճանի խիստ նվազեցում է նկատվել մարզի ողջ տարածքում, հիմնականում վնասվել են այն ջերմոցային կուլտուրաները, որոնք թեթև են ծածկված եղել և վատ պաշտպանված: Ցրտահարվել են կորիզապտուղը և հնդավորները:
Արտակարգ իրավիճակների նախնական տվյալների համաձայն`ապրիլի 24-ի գիշերը ցրտահարությունը վնաս էր հասցրել Արմավիրի Ամբերդ, Այգեշատ, Ծաղկունք, Ծիածան, Շահումյան, Արագած, Ծաղկալանջ, Հովտամեջ, Աղավնատուն, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս, Ակնալիճ, Արևաշատ, Խորոնկ, Արտիմետ, Դաշտ, Ոսկեհատ, Պտղունք, Մուսալեռ, Գեղակերտ, Գրիբայեդով, Դողս, Այգեկ, Նորակերտ, Բաղրամյան, Մրգաստան, Առատաշեն և էջմիածին համայնքների բանջարաբոստանային մշակաբույսերի զգալի մասն ու խաղողի այգիների մի հատվածը:
Վնասի չափը պարզվում է:
Նշենք, որ հանրապետության տարածքում ապրիլի 27-30-ին և մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանաը կբարձրանա 6-8 աստիճանով:

Դիտվել է՝ 5095

Մեկնաբանություններ