Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը կկայանա հունիսի 20-21-ը

ԴիջիԹեք Բիզնես 2014 ֆորումը կկայանա հունիսի 20-21-ը
08.05.2014 | 13:02

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) հայտարարում են 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի անկացման մասին։ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո իրականացվող ֆորումը, որի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը, այս տարի տեղի կունենա հունիսի 20-21-ը։
7-րդ անգամ կազմակերպվող ֆորումի նպատակն է աջակցել բիզնեսի տարբեր ոլորտներին գտնելու լավագույն տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին մեկ վայրում: Այս տարի միջոցառումը կառանձնանա հետևյալ թեմաներով` տուրիզմ, սպասարկում և առևտուր; գյուղատնտեսություն և վերամշակում; շինարարություն և հանքարդյունաբերություն, ֆինանսաբանկային ոլորտ և էլեկտրոնային առևտուր, առողջապահություն, կրթություն, տրանսպորտ:
ԴիջիԹեք բիզնես ֆորումն իրականացվում է ՀՀ կառավարության հովանու ներքո։ Այս տարի ֆորումին է միացել նաև ռուսական «ARinteg» ընկերությունը` որպես հովանավոր: Միջոցառումը կազմակերպում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։

Դիտվել է՝ 3492

Մեկնաբանություններ